Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սան Պաուլոյում արգելվել է խաղալիք ատրճանակների վաճառքը

Սան Պաուլոյում արգելվել է խաղալիք ատրճանակների վաճառքը
21.01.2014 | 13:40

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում արգելվել է ցանկացած խաղալիք ատրճանակի արտադրությունն ու վաճառքը, նույնիսկ, եթե այն նման էլ չէ ո՛չ ատրճանակի, ո՛չ հրացանի: Օրենքն ուժի մեջ կմտնի 60 օրից, և այն խախտողները կտուգանվեն 20 հազար ռեալով (8 700 դոլար): Բացի այդ, խանութը կամ գործարանը, որը կարտադրի կամ կվաճառի նման խաղալիքներ, 30 օրվա ընթացքում կդադարեցնի նաև իրենց գործունեությունը:
Սան Պաուլոի օրենսդիրները տվյալ արտադրանքի հանդեպ այս կտրուկ միջոցառումները փորձում են իրականացնել ոստիկանության օգնությամբ: Վերջիններս ուսումնասիրել և զեկույց են ներկայացրել անցկացված արդյունքների վերաբերյալ: Պարզվել է, որ 2011 թվականին Սան Պաուլոյում հանցագործներից առգրավված 2383 ատրճանակների ուղիղ մեկ երրորդը, որով ավազակություն է իրականացվել, եղել է խաղալիք: 2012 թվականին արդեն դեպքերի 41% -ը կատարվել է ոչ թե իսկական զենքով, այլ խաղալիքների կամ նմանատիպ առարկաների միջոցով: «Այս միտումը առաջին հերթին կապված է նահանգում հրազենի նկատմամբ խստացված վերահսկողության հետ»,-ընդգծել են փորձագետները::
Սակայն, այլ բան են ասում բնակչության կարգը պահպանող ոստիկանության ներկայացուցիչները: Ըստ նրանց, ատրճանակների 60 %-ն է խաղալիք եղել: Այնպես որ, ոստիկանությունը խորհուրդ է տալիս կողոպուտի ժամանակ փորձել դիմադրել, եթե անգամ կանգնած ես զինված հանցագործի առաջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ